Հունվարի 24-ին` ժամը 21.00-ի սահմաններում, «ԲՄՎ-523» մակնիշի ավտոմեքենան Վանաձոր-Ալավերդի ճանապարհի 8-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել ճամփեզրի քարերին, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

 

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ կատարվում է քննություն: