Ջրվեժ գյուղի գերեզմանատան հարակից տարածքում «ԳԱԶ-53» մակնիշի ավտոմեքենան օգոստոսի 12-ին' ժամը 13.00-ի սահմաններում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և հարվածել հողաթմբին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: