Հունվարի 19-ին, ժամը 03.05-ի սահմաններում, 1987 թ. ծնված Վահրամ Դ.-ի վարած «Մերսեդես Բենց E-280» մակնիշի ավտոմեքենան Գյումրիի կայարանամերձ հրապարակում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից, մտել զբոսայգի և շրջվել:

 

Պատահարի հետևանքով վարորդը և երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գյումրի» բժշկական կենտրոն:

 

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ կատարվում է քննություն: