Երևանի Սեբաստիայի փողոցում փետրվարի 18-ին' ժամը 14.00-ին, «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենան, դուրս գալով երթևեկելի մասից, բախվել է հանդիպակաց ուղեմասի պատին, այնուհետև' էլեկտրասյանը: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

 

Կատարվում է քննություն: