«ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան հունիսի 7-ին' ժամը 01.00-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 23-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի մասից և գլորվել ճամփեզրի հարակից իջվածքը: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից, մեքենան վարում էր 1990թ. ծնված Մխիթար Ա.-ն:

 

Պատահարի հետևանքով վարորդը և 4 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գավառ» բժշկական կենտրոն:

Կատարվում է քննություն: