Այսօր Ժամը 19:00-ի սահմաններում Սևան-Մարտունի –Գետափ ավտոճանապարհի 11-րդ կմ հատվածում բախվել են Mercedes 600 մակնիշի և Ford մակնիշի ավտոմեքենաները:

 

 

Այս մասին գրում է shamshyan.com կայքը։

 

 

Բախման հետևանքով մեքենաները դուրս են եկել երթևեկելի գոտուց. Ford-ը հայտնվել է դաշտամիջյան հատվածում, իսկ Mercedes-ը' քարերի վրա: Վթարի հետևանքով 3 հոգի տեղում մահացել են:

 

 

Մահացածներից 2-ին Ford-ի միջից դուրս են բերել Սևանի և Գավառի հրշեջ-փրկարարները, ովքեր օգտագործել են հատուկ տեխնիկա: Մահացածներից մեկի դին տեղափոխել են Գավառի, 2-ը' Սևանի դիահերձարաններ:

 

 

Աղբյուրը գրում է, որ ձեռնարկվում են նաև օպերատիվ- հետախուզական և քննչական համատեղ գործողություններ' Mercedes-ի վարորդին հայտնաբերելու ուղղությամբ: Քանի որ հիվանդանոցներից ահազանգ չկա Mercedes-ի վիրավոր վարորդի մասին' կան կասկածներ, որ նա վթարից հետո դիմել է փախուստի:

Մանրամասն̀ այստեղ