Այսօր, հուլիսի 18-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 18:20-ի սահմաններում Երևան-Իջևան ավտոճանապարհի 73 կմ հատվածում բախվել են «Hyundai» մակնիշի 47 QV 777 համարանիշի և «Mersedez ML» մակնիշի 98 ՍՍ 888 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սևանի բժշկական կենտրոն: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վիգեն Աղեկյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Սերգեյ Հակոբյանի գլխավորությամբ:
Մանրամասները՝ այստեղ: