«Օպել-Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենան մայիսի 18-ին, ժամը 17.30-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 42-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվել, ինչի հետևանքով ավտոմեքենայի սրահում գտնվող հինգ ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց, որոնցից երկուսը' մահացած: Ձեռնարկվում են միջոցառումներ տուժածների ինքնությունները պարզելու ուղղությամբ: Հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է քննություն: