Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապը Հայաստան կատարելիք եռօրյա այցի մեկնարկին հեռագիր է հղել Իտալիայի նախագահ Սերխիո Մատարելլային:

 

Ինչպես հաղորդում է Վատիկանի ռադիոն, հեռագրում ասվում է. «Այս պահին, երբ սկսում եմ ուխտագնացությունս Հայաստան'թաթախվելու այդ ժողովրդի հնագույն իմաստնության մեջ, հաստատելու նրանց հավատը, աջակցելու խաղաղությանն ու հաշտեցմանն ուղղված ճանապարհին արվող բոլոր ջանքերին, ես դիմում եմ Ձեզ, պարոն Նախագահ, և ողջ իտալացի ժողովրդին իմ սրտանց ողջույններով ողջ երկրին' քաջալերելով մնալ համերաշխության առաջնագծին և ապագային նայել վստահությամբ ու հույսով»: