Պյոտր Պորոշենկոն կրակի տակ է ընկել Դոնբաս կատարած այցի ժամանակ, երբ ստուգում էր АТО-ի հենակետերը: Այդ մասին հայտարարել է Պորոշենկոյի մամուլի խոսնակ Ստանիսլավ Ցեգոլկոն, տեղեկացնում է ren.tv-ն:
Ցեգոլկոն նույնիսկ հաշվարկել է, որ նախագահի կողմից ուկրաինական ուժայինների դիրքերի ստուգման ժամանակ ավելի քան 26 արկ է արձակվել:
Նախօրեին Պորոշենկոյի մամուլի քարտուղարը հայտարարել է, որ երկրի նախագահը գաղտնի ժամանել է Դոնբաս և Դոնեցկի օդանավակայանից գտնվում է երկու կիլոմետր հեռավորության վրա: