ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կուղևորվի Եվրոպա: Այդ ընթացքում Վարշավայում նա կհանդիպի Ուկրաինայի նորընտիր նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ։ Այս մասին հայտնում է itar-tass-ը:
«Օբաման կայցելի Լեհաստան, Բելգիա և Ֆրանսիա: ԱՄՆ նախագահի եվրոպական շրջագայության գլխավոր նպատակը կդառնա «տրանսատլանտյան կապերի ամրապնդումն» ԱՄՆ-ի դաշնակիցների հետ, այդ թվում' ուկրաինական ճգնաժամի հետ կապված»,- հայտնել է Սպիտակ տան արտաքին քաղաքականության հարցերով գլխավոր խորհրդական Բեն Ռոդսը:
Ըստ Ռոդսի' կքննարկվեն Ուկրաինայի կառավարությանը և ժողովրդին աջակցելու, ՆԱՏՕ-ի արդիականացման և ամրապնդման, ինչպես նաև այլ շատ հարցեր։