Սպիտակ տանը կից Ազգային անվտանգության խորհրդի մամուլի ծառայությունում հաստատել են, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Եվրոպա իր այցի ընթացքում մտադիր է հանդիպել Ուկրաինայի նախագահական ընտրություններում հաղթած Պյոտր Պորոշենկոյի հետ: Այս մասին հայտնում է Gazeta-ն:
«Այո, մենք ենթադրում ենք, որ նրանք կհանդիպեն»,- հայտարարել է մամուլի ծառայության աշխատակցուհին:
Ավելի վաղ հաղորդվել է, որ հաշվված քվեաթերթիկների 98.48%-ի արդյունքում Պորոշենկոն ստացել է ձայների 54.69% ձայն: