Վարշավայում ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման առաջին անգամ հանդիպել և ծանոթացել է Ուկրաինայի նորընտիր նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ: Այս մասին հայտնում է TheTimesNews.ru-ը:

 

Նախագահների հանդիպման մասին իր Twitter-յան միկրոբլոգում գրել է CBC News հեռուստաընկերության ամերիկացի լրագրող Մարկ Նոլերը:

 

«Նախագահ Օբաման նստած է Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտենի կողքին: Նրա աջ կողմում չորս նախագահներ են, այդ թվում' Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն»,- գրում է Նոլերը:

 

Նոլերը նշում է նաև, որ խոսքը դեռ ոչ պաշտոնական հանդիպման մասին է: