Հայաստանում բամբակի արտադրության հարուստ ավանդույթները վերականգնելուն ուղղված խոշորամասշտաբ նախագիծը լայն թափով շարունակվում է:
«Մուլտի Գրուպ» կոնցեռնի հիմնադիր Գագիկ Ծառուկյանի և սիրիական «Սաբաղ գրուպ» ընկերության վարչական կազմի նախագահ Ամար Սաբաղից հետո Արաքս գետի հարակից դաշտեր է այցելել նախագծի մյուս գործընկերը՝ գերմանական «Սիանո» ընկերության գլխավոր տնօրեն Բասսամ Արաբը, հետևել բամբակի արտադրության գործընթացին:
Տեքստիլ արդյունաբերությամբ զբաղվող գերմանական հայտնի ընկերության ղեկավարը ուսումնասիրել է հողի որակն ու ընդգծել, որ տարածքն իսկապես բարենպաստ է բամբակի աճեցման համար:
Նա հայտնել է, որ աշխատանքների հաջող ընթացքի դեպքում արտադրության ծավալներն ու աշխատատեղերը կարող են բազմապատկվել: Բասսամ Արաբը նաև նշել է, որ Գագիկ Ծառուկյանի ջանքերով կյանքի կոչվող հավակնոտ ծրագիրը նպաստելու է Հայաստանի տնտեսության զարգացմանը: