ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Ուկրաինայի նախագահական մրցավազքի առաջատար Պյոտր Պորոշենկոյի հետ կհանդիպի հունիսի 3-ին Վարշավայում: Այդ մասին հաղորդել է «Կոմերսանտ» թերթը՝ հղում անելով անունները չնշված դիվանագիտական աղբյուրների:
Օբամայի եվրոպական շրջագայությունը նախատեսված է հունիսի 2-7-ին: ԱՄՆ-ի նախագահը ծրագրում է այցելել Լեհաստան, Բելգիա եւ Ֆրանսիա:
Օբաման առաջիններից մեկն է շնորհավորել Պյոտր Պորոշենկոյին նախագահական ընտրություններում հաղթելու կապակցությամբ եւ խոստացել «համակողմանի աջակցություն»: Նաեւ պայմանավորվածություն էր ձեռք բերվել «խոսակցությունը շարունակել» ԱՄՆ-ի նախագահի եվրոպական շրջագայության ընթացքում:
Պորոշենկոյի եւ Օբամայի պլանավորվող հանդիպման վերաբերյալ տեղեկատվությունը ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին հաստատել է Սպիտակ տանն առընթեր ԱՄՆ-ի ազգային անվտանգության խորհրդի մամուլի ծառայությունը: