Ինչպես հայտնում է Обазраователь-ը, ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման և Ուկրաինայում մայիսի 25-ին կայացած նախագահական ընտրություններում հաղթած Պյոտր Պորոշենկոն կհանդիպեն հունիսի 4-ին, Վարշավայում: Այս մասին հայտնում է Սպիտակ տունը։
«Կքննարկվի Ուկրաինայի բնակչությանն աջակցության հարցը՝ առաջարկելով ստեղծված ճգնաժամային իրավիճակի չեզոքոցումը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Հաղորդվում է նաև, որ հունիսի 6-ին Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով Նորմանդիա են այցելելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, ինչպես նաև Պյոտր Պորոշենկոն: