Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն խորը ցավակցություններ է հայտնել հունիսի 14-ին Լուգանսկի օդանավակայանի տարածքում հակաահաբեկչական գործողություններ իրականացնող զինվորականների համար սննդամթերք տեղափոխող Իլ-76 կործանված ինքնաթիռի զինվորականների ընտանիքներին: Այս մասին հայտնում է itar-tass-ը:

 

«Հունիսի 15-ը մեր զինվորականների հիշատակին նվիրված սգո օր կհայտարարեմ: Դա մեծ կարուստ է ոչ միայն ընտանիքների, այլ նաև ողջ Ուկրաինայի համար: Այո, Ուկրաինան սգի մեջ է, բայց մենք կշարունակենք պայքարը՝ հանուն խաղաղության»,- հայտնել է Պորոշենկոն:

 

Հիշեցնենք, որ հունիսի 14-ի գիշերը Լուգանսկի օդանավակայանի տարածքում հակաահաբեկչական գործողություններ իրականացնող ստորաբաժանումների համար հերթափոխ անձնակազմ և սննդամթերք տեղափոխող Իլ-76 ռազմատրանսպորտային ինքնաթիռն աշխարհազորայինների կողմից խփվել էր, որի արդյունքում զոհվել է 49 զինծառայող: