Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է դեկտեմբերի 9-ից Դոնբասում «անդորրի օր» սահմանելու մասին: Այս մասին հայտնել է ՌԻԱ «Նովոստին»:

 

Այս նախաձեռնությունը նպատակամղված է երկրի արևելքում գործող աշխարհազորայինների հետ փխրուն հրադադարի ամրապնդմանը:

 

Ուկրաինայի նախագահի վարչակազմի աղբյուրի փոխանցմամբ՝ եթե Դոնեցկը և Լուգանսկը վերահսկող անջատականները կատարեն զինադադարի պայմանները, ապա Ուկրաինան կկարողանա դեկտեմբերի 10-ից սկսել ծանր տեխնիկայի հետքաշումը ռազմաճակատի գծից:

 

Ինքնահռչակ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության ղեկավար Իգոր Պլոտնիցկին հավաստել է, որ իրենք Կիևի հետ բանավոր պայմանավորվածություն ունեն դեկտեմբերի 9-ից Դոնբասում հրադադար հայտարարելու վերաբերյալ, բայց համապատասխան փաստաթուղթը դեռևս չի ստորագրվել: