Ուկրաինայի զինվորականները հայտարարել են Դոնբասում շփման գծից ծանր հրետանու դուրսբերման մասին: Այդ մասին հաղորդում է «Ուկրաինա 112» հեռուստաալիքը'վկայակոչելով հատուկ գործողության շտաբի ներկայացուցիչ Անատոլի Ստելմախին:

 

«Այժմ մենք դուրս ենք բերել բոլոր ծանր հրետանային համակարգերը»,- ասել է Ստելմախը:

 

Ավելի վաղ ինքնահռչակ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության շփման խմբում հատուկ բանագնաց Վլադիսլավ Դեյնեգոն հայտարարել է, որ Կիևը հետ է ընկնում ծանր սպառազինության հետքաշման գործընթացի ժամանակացույցից չորս օրով: