Ուկրաինայի նախագահի թեկնածու Վլադիմիր Զելենսկու մայրը «Գրոմադսկե» հեռուստաալիքում կայացած զրույցի ընթացքում գնահատական Է տվել պետության գործող նախագահ Պյոտր Պորոշենկոյին եւ պատմել, թե ինչու Է իր որդին գնացել քաղաքականություն:

«Նրան փող պետք չԷ, հավատացեք: Որպես նախագահ նա ավելի քիչ կստանա, քան ստանում Է այժմ: Նա պարզապես ցանկանում Էր, որ Ուկրաինայում ամեն ինչ փոխվի, որպեսզի երիտասարդությունը չմեկնի, մնա տեղերում (…) Պարզապես նա չի կարող տեսնել, թե մարդիկ ինչպես են ապրում մեզ մոտ: Մեզ մոտ թոշակառուները կոպեկներ են ստանում: Թոշակը կստանան, իսկ դեղեր չեն կարողանա գնել»,- պարզաբանել Է Ռիմա Զելենսկայան:

Զելենսկայայի խոսքով՝ իր որդին կարգին մարդ Է, որը փող Է վաստակել իր աշխատանքով: Ըստ որում նրա վրա «ցեխ են շպրտում», մեղադրում մերթ քաղաքական ծրագրի բացակայության, մերթ Կրեմլի հետ նախահամաձայնության մեջ, որովհետեւ դա ձեռնտու Է գործող նախագահ Պյոտր Պորոշենկոյին:

«Ասացեք, որքա՞ն կարլի Է մարդու վրա ցեխ շպրտել: Ըստ որում բոլոր ալիքներով միայն նույն ցեխն են շպրտում: Ես կարծում եմ՝ դա ձեռնտու Է Պորոշենկոյին: Դե նա պարզապես ոչնչացնում Է որդուս»,- վրդովվել Է կինը: Նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, որտեղ կհանդիպեն Վլադիմիր Զելենսկին եւ Պյոտր Պորոշենկոն, կկայանա ապրիլի 21-ին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: