Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն դեկտեմբերի 12-ին հայտարարել է, որ Ուկրաինայում «իսկական զինադադար» է հաստատված, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

 

«Ես դրական նորություններ ունեմ… Այսօր (ուրբաթ օրը) յոթ ամսվա ընթացքում առաջին անգամ Ուկրաինայում իսկական զինադադար է արձանագրվել»,- France Presse գործակալությունը մեջբերել է Պորոշենկոյի խոսքը, որն այցով գտնվում է Ավստրալիայում:

 

«Սա առաջին գիշերն է, որի ընթացքում ոչ մի ուկրաինացի զինծառայող չի վիրավորվել կամ սպանվել»,- հավելել է Ուկրաինայի նախագահը:

 

Դեկտեմբերի 9-ի առավոտյան Դոնբասում ԵԱՀԿ-ի միջնորդությամբ սկսվել է աշխարհազորայինների եւ ուժայինների կողմից համաձայնեցված զինադադարը: Ենթադրվում է, որ կրակի դադարեցումը կնախորդի Մինսկում շփման խմբի նոր բանակցություններին, բայց հանդիպման ամսաթիվը մինչ այժմ որոշված չէ: Դեկտեմբերի 11-ի առավոտյան ուկրաինացի ուժայինները հայտարարել էին, որ աշխարհազորայիններն օրվա ընթացքում 22 անգամ խախտել են հրադադարի ռեժիմը: Աշխարհազորայնիններն իրենց հերթին հայտարարել էին գիշերվա ընթացքում Դոնբասում ուժայինների կողմից զինադադարի խախտման երեք դեպի մա սին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: