Հալեպում զինադադարի ռեժիմն ընդհանուր առմամբ պահպանվում է: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Ռիա Նովոստի»-ն, այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպի ներկայացուցիչ Ջոն Կորբին:
«Զինադադարը պահպանվում է: Ամեն ինչից երևում է, որ զինադադարի՝ ուժի մեջ մտնելու պահից բռնությունները կրճատվել են: Այդպես է նաև այսօր»,- ասել է Կիրբին:
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն զինադադարի պահպանման խիստ կողմնակից է և Ռուսաստանի հետ միասին կաշխատի այդ ուղղությամբ: