Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտնել է բանակցությունների արդյունքում ուկրաինացի 57 ռազմագերիների ազատման մասին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: «Բանակցությունների արդյունքում զինյալների գերությունից ազատվել են եւս 21 եւ 36 ուկրաինացի զինվորականներ»,- գրել է նա Twitter-ի իր միկրոբլոգում:
Ավելի վաղ ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության փոխվարչապետ Անդրեյ Պուրգինը հայտնել էր, որ լույս սեպտեմբերի 12-ի գիշերը պետք է կայանար 31 աշխարհազորայինների փոխանակումը 36 ուժայինների հետ:
Ուկրաինայի նախագահը սեպտեմբերի 10-ին հայտարարել էր, որ Կիեւին է հանձնվել 700 մարդ, մինչեւ շաբաթվա վերջը պլանավորվում է հանձնել եւս 500 հոգու: Կիեւը հայտարարել է գերված 300 աշխարհազորայինների մասին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: