Ուկրաինայի փոխվարչապետ Իրինա Վերեշչուկը հայտնել Է, որ երկուշաբթի օրը՝ մարտի 21-ին, ութ հումանիտար միջանցքներ են համաձայնեցվել Դոնեցկի, Լուգանսկի եւ Կիեւի մարզից մարդկանց տարհանման համար:
«Այսօրվա դրությամբ համաձայնեցվել են ութ հումանիտար միջանցքներ: Զապորոժիեում Մարիուպոլից մարդկանց տարհանման համար աշխատելու են մի քանի միջանցքներ՝ Բերդյանսկ-Զապորոժիե, Մանգուշսկայան գրոմադա-Զապորոժիե, Նիկոլսկոյե-Զապորաժիե»,-ճեպազրույցում ասել Է Վերեշչուկը:
Նրա խոսքով՝ նաեւ երկուշաբթի օրը տարհանում կիրականացվի Կիեւի եւ Լուգանսկի մարզերի հումանիտար միջանցքներով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: