Ուկրաինայի արեւելքում ստեղծված ճգնաժամային իրադրության կարգավորման վերաբերյալ հանրապետության նախագահի ծրագիրը կհրապարակվի ուրբաթ օրը՝ հունիսի 20-ին: Այդ մասին լրագրողներին հայտնել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն, տեղեկացնում է «Ուկրինֆորմ» գործակալությունը:

 

«Վաղը կկայանա նախագահի խաղաղության ծրագրի հրապարակումը»,-ասել է պետության ղեկավարը:

 

Հիշեցնենք, որ նախագահի՝ Դոնեցկի ու Լուգանսկի մարզերում հակամարտության խաղաղ կարգավորման հարցերով լիազոր ներկայացուցիչ Իրինա Գերաշչենկոն ավելի վաղ հայտարարել Էր, որ իրադրության խաղաղ կարգավորման Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի ծրագիրը բաղկացած Է 14 կետից: Մասնավորապես, այն նախատեսում Է սահմանների ամրացում, ինչպես նաեւ միակողմանի կարգով կրակի կարճաժամկետ դադարեցում, որպեսզի անջատականները վայր դնեն զենքը: