Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ստորագրել է տասներեք օրենքներից բաղկացած օրենսդրական փաթեթը, որը ապագայում կարող է թույլ տալ Ուկրաինային Եվրամիության հետ անցնել ազատ վիզային ռեժիմի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ' այս մասին է հաղորդում ՏԱՍՍ-ը:
«Ես ստորագրել եմ ազատ վիզային ռեժիմի վերաբերյալ օրենսդրական փաթեթը: Մենք կատարել ենք հիմնական պահանջները և սպասում ենք Եվրամիության որոշմանը' ազատ վիզային ռեժիմի ներդման հետ կապված»,- այս մասին Պորոշենկոն հայտարարել է Ազատության և արժանապատվության օրվա առթիվ ժողովրդին ուղղված ուղերձում: