Սերժ Սարգսյանը մարտի 12-ին մեկնում է Մոսկվա, որտեղ հանդիպելու է Վլադիմիր Պուտինի հետ: Հանդիպմանը սպասվում է բավական բարդ օրակարգ, եւ Սերժ Սարգսյանին հարկ է լինելու անել հնարավորը, իսկ գուցե նաեւ անհնարը, հետխորհրդային տնտեսական ինտեգրացիայի քողի տակ Ռուսաստանի կայսերապաշտական հավակնություններին փաստաթղթային հավանություն տալու հեռանկարից խուսափելու համար:
Սպասվում էր, որ Պուտինն է Հայաստան այցելելու: Նախորդ տարեվերջին Հայաստան ժամանած Նիկոլայ Ռիժկովը Գյումրիում հայտարարել էր, որ Սերժ Սարգսյանի հետ զրույցից ունեցել է տպավորություն, որ հաջորդ տարվա սկզբին՝ այսինքն 2013 թվականի սկզբին Հայաստան է այցելելու ՌԴ նախագահ Պուտինը:
Բայց, Պուտինը Հայաստան չայցելեց, իսկ տարվա մեկնարկային եռամսյակը փակվում է Սերժ Սարգսյանի Մոսկվա կատարելիք այցով: Պուտինը նախագահության առաջին երկու ժամկետն ավարտելուց հետո Հայաստան չի եկել, կամ՝ Սերժ Սարգսյանի նախագահության ընթացքում Հայաստան չի եկել: Վերջին շրջանում շատ էր խոսվում, որ նա գալու է, մի քանի ժամկետ էր հրապարակվել ռուսական մամուլում, դեռեւս 2011 թվականի նոյեմբերից, բայց Պուտինը 2008 թվականից ի վեր Հայաստան չի այցելել:
Օրինակ, Պուտինի հավանական այցի ժամկետ էր դիտվում 2012 թվականի սեպտեմբերի առաջին շաբաթը, երբ Հայաստանում պետք է տեղի ունենար ՀԱՊԿ արագ արձագանքման ուժերի զորավարժությունը, որին սպասվում էր ՌԴ նախագահի ներկայությունը եւ ՀԱՊԿ ոչ պաշտոնական Վեհաժողով: Սակայն զորավարժությունը հետաձգվեց, որովհետեւ տարածաշրջանային անակնկալ այց կատարեց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը՝ այդ թվում նաեւ այցելելով Հայաստան:
ՌԴ նախագահին ըստ երեւույթին զայրացնում է այն, որ Հայաստանը սերտ հարաբերություն է փորձում հաստատել նաեւ Արեւմուտքի հետ: Բայց այդ հարաբերությունը պետք է Հայաստանին: Միգուցե Սերժ Սարգսյանը դրան գնում է անձնական իշխանական շահի համար, բայց Արեւմուտքի հետ հարաբերությունը խորացնելը բխում է Հայաստանի պետական շահից՝ ընդ որում երկարաժամկետ ռազմավարության տեսանկյունից:
Դա անշուշտ չպետք է տեղի ունենա Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերության հաշվին: Ավելի շուտ, դա պետք է լինի Ռուսաստանի հետ Հայաստանի ներկայիս հարաբերության որակի հաշվին: Այսինքն, Արեւմուտքի հետ հարաբերության խորացումը Հայաստանին անհրաժեշտ է ոչ միայն առաջադեմ համաշխարհային բեւեռին հնարավորինս շատ ինտեգրվելու շնորհիվ քաղաքակրթական էֆեկտ ստանալու համար, այլ նաեւ իր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի հետ ուղղահայաց, բրգաձեւ վարչահրամայական հարաբերության որակը փոխելու համար: Արեւմուտքի հետ հարաբերության ընդլայնման եւ խորացման հայաստանյան քաղաքականությունը պաշտոնական Մոսկվային ի վերջո ստիպելու է վերանայել Հայաստանի հանդեպ իր ավանդական մոտեցումները եւ հասկանալ, որ վարչահրամայական տեխնոլոգիան ապագա չունի եւ տանուլ չտալու համար անհրաժեշտ է փոխել հարաբերությունների որակն ու ընկալումը:
Ռուսաստանն իհարկե շատ դանդաղ է ինչ որ բան փոխում, բայց հաշվի առնելով ծանրությունը, եթե այն սկսեց շարժվել, ապա շատ դժվար եւ գրեթե անդառնալի է լինելու նաեւ կանգնեցնել այդ շարժը:
Լավ է, որ Պուտինը Հայաստան չի գալիս: Ուրեմն ինչ որ բան փոխվում է: Միեւնույն է, զայրույթն ու վրդովմունքը իր տեղը զիջելու է իրականության սթափ ու ռացիոնալ ընկալմանը, եւ Մոսկվան հասկանալու է, որ Հայաստանը «կադաստրով» ամրագրված իր սեփականությունը չէ, այլ պետություն, որն ունի սեփական շահեր:
Այդ ժամանակ, Հայաստան գալն ու չգալը Պուտինի համար պայմանավորված կլինի արդեն ոչ թե «ռեւիզիայով», այլ Ռուսաստանի պետական, քաղաքական շահով՝ Հայաստանի հետ կարեւոր հարցեր քննարկելու համար: Այդժամ միգուցե ՌԴ նախագահը դեմ չի լինի Հայաստանում հանդիպել ԱՄՆ նախագահին, եթե հասցնի՝ Օբամային:
Պուտինն ու Օբաման կհանդիպեն Երեւանում
13:47 - 6.Մարտ.2013
Առաջարկում ենք նաև
29/09/21 16:30
Հայտնի է՝ ինչ ձևաչափով կհանդիպեն Պուտինն ու Էրդողանը
07/07/17 10:49
Պուտինն ու Թրամփն այսօր կհանդիպեն
14/02/16 17:47
Պուտինն ու Օբաման դրական են գնահատել Մյունխենում Սիրիայի հարցով հանդիպման արդյունքները
26/11/15 19:10
Հուսով եմ՝ Պուտինն ու Օբաման կքննարկեն Սիրիայում և Իրաքում խաղաղության հարցը. Գվարդիոլա
04/02/15 18:37
«Պուտինն ու Լուկաշենկոն կհանդիպեն Սոչիում». Պեսկով
10/11/14 17:47
Պուտինն ու Օբաման հանդիպել են
22/09/14 14:14
Պուտինն ու Ալիևը կհանդիպեն
31/05/14 10:28
Պորոշենկոն և Օբաման կհանդիպեն հունիսի 4-ին
29/03/14 10:49
Պուտինն ու Օբաման հեռախոսազրույց են ունեցել
17/10/13 13:00
Պուտինն ու Էրդողանը կհանդիպեն Մոսկվայում աշնան վերջին
18/06/13 22:45
Պուտինն ու Օբաման հանդիպել են
04/03/13 15:45
Պուտինն ու Օբաման հեռախոսազրույց են ունեցել
Լրահոս
22:30
Պարենային անվտանգության խնդիրը առաջնային է, վստահ ենք՝ հաջողությամբ կիրականացվեն «բարեփոխումները»
19:32
«44-օրյային ինչ զգացել եմ՝ հանձնել եմ թղթին»․ ԶՈՒ պահեստազորի մայոր Անի Ժամհարյանը ստեղծագործում է (տեսանյութ)
18:26
Հայաստանի նոր կառավարությունը կարող է գալ, պայմանագիրն անվավեր ճանաչել. Ամիրբեկովը՝ Սահմանադրությունը փոխելու մասին
08:28
Հայկ Սարգսյանի հետ փոխկապակցված ընկերությունը պետությունից արտոնություններ է ստացել. Euromedia24.com
19:00
ՌԴ պատգամավոր Անաստասիա Ուդալցովայի առաջարկը Ռուսաստանում Հելոինի տոնը փոխարինելու «ռուսական հեքիաթ» օրով
17:10
Հույս ունենք՝ Փաշինյանը կայցելի սահմանամերձ Մեղրաշատ և անձամբ կտեսնի իրավիճակը. նրան հարցեր ունենք. Մեղրաշատի վարչական ղեկավար
16:45
Նիկոլ Փաշինյան, այդքան հե՞շտ է գյուղական պայմաններում երեխա մեծացնելը․ մահացած 8-ամյա երեխայի մորաքույր
16:00
Օրեր առաջ թշնամու հետախուզա-դիվերսիոն խումբ է ներթափանցել գյուղ, թողել գրություն․ Արթուր Գրիգորյան
11:46
Երևանում տղամարդը հարվածել է 86-ամյա թոշակառուի գլխին, վերջինս էլ դանակի հարվածներ հասցրել նրան
11:38
Մարտահրավեր է միշտ վառ պահել մեր պատկանելիության ոգին՝ եկեղեցու ու ազգի նկատմամբ․ Արամ Ա Հայրապետ
10:05
«Հիմա իմ տունը դիրքերում է, մա՛մ ջան». Էդուարդ Սիանոսյանն անմահացել է Ջերմուկում 2022 թ. սեպտեմբերի 13-ին. «Փաստ»
10:05
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մութ կետերն ու Թուրքիայի իրական մտադրությունները. «Փաստ»
09:40
«Ժողովրդավարության բաստիոնում» մարդիկ պատասխանատվության են ենթարկվում մի հոդվածով, որը հանցակազմ չի պարունակո՞ւմ. «Փաստ»
23:22
Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերին. Էրդողան