Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Մոսկվայում կհանդիպեն աշնան վերջին. РИА Новости-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսեյ Մեշկովը:

 

«2012թ. դեկտեմբերին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի' Թուրքիա կատարած այցի ընթացքում շատ բարեհաջող կերպով ընթացավ Գերագույն մակարդակի համագործակցության խորհրդի 3-րդ նիստը, որը նախագահում էին ՌԴ նախագահն ու թուրք վարչապետը: Այժմ մենք նախապատրաստվում ենք Համագործակցության խորհրդի 4-րդ նիստը, որը հերթականության սկզբունքում կընթանա Մոսկվայում աշնանը:

 

Երկու երկրների ղեկավարներն ի մի կբերեն տարվա ընթացքում համագործակցության արդյունքները և կքննարկեն նոր խնդիրներն ու հեռանկարները»,-ասված է հայտարարության մեջ: