Ինչպես հայտնում է ria.ru-ն, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում հայտնել է, որ Վաշինգտոնն Ուկրաինայի հարցի խաղաղ կարգավորման կողմնակիցն է: Այս մասին հայտարարել է Սպիտակ տունը:
Նախագահները քննարկել են միջազգային հանրության ձեռնարկվող հնարավոր քայլերը՝ կայունացնելու համար Ուկրաինայում տիրող իրավիճակը և համաձայնության գալ, որ մոտ ժամանակներս ԱՄՆ-ՌԴ համագործակցությունը կքննարկվի Ռուսաստանի և Միացյալ Նահանգների ԱԳ նախարարների կողմից:
«Հեռախոսազրույցի ընթացքում Պուտինը ցանկացել է իր ամերիկացի գործընկերոջ հետ քննարկել ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիի առաջարկվող ծրագրերը, որոնք Հաագայում հանձնվել էին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովին: Օբաման առաջարկել է, որպեսզի ՌԴ-ն գրավոր հստակ պատասխան-դիմում ներկայացնի»,-ասվում է Սպիտակ տան հաղորդագրության մեջ:
«ԱՄՆ-ի նախագահ Օբաման հայտնել է նաև, որ Ուկրաինայի կառավարությունը շարունակում է ցուցաբերել զուսպ մոտեցում, որի նպատակն է ճգնաժամի սրման չեզքոցացում և սահմանադրական բարեփոխումների ու ժողովրդավարական ընտրությունների խթանում: Նա կոչ է արել Ռուսաստանին աջակցել այս գործընթացին և խուսափել սադրանքներից»,-ասել է հայտարարության մեջ: