Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ: Այդ մասին հաղորդել է Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

 

«Առաջարկվել է Ուկրաինայի ռազմական և հումանիտար ճգնաժամի քննարկում»,- նշել է նա:

 

«Պետությունների ղեկավարները կարծիքներ են փոխանակել այն բանի շուրջ, թե ինչ է պետք առաջին հերթին անել երկրի հարավ-արևելքում արյունահեղությունը շտապ կերպով դադարեցնլու համար»,- ասել է մամուլի քարտուղարը:

 

«Երկու երկրի ղեկավարների տեսակետները' ճգնաժամային իրավիճակից դուրս գալու հնարավոր ուղիների հարցում զգալիորեն համընկնում են»,- ընդգծել է Պեսկովը: