ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հինգշաբթի օրը հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են հիմնականում Սիրիայի և Իրաքի, ինչպես նաև Եմենի և Ուկրաինայի դրությունը: Այս մասին հայտնել է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Սպիտակ տանը:
«Առաջնորդները քննարկել են Սիրիայի «մեղմ ընդդիմության» անդամների մարզումների և զինման նախագիծը»,- ասվում է հաղորդագրությունում: Քննարկվել է նաև օտարերկրացի գրոհայինների հոսքը Սիրիա:
Օբաման Էրդողանին շնորհակալություն է հայտնել այն բանի համար, որ Թուրքիայի իշխանությունները մոտ 2 մլն սիրիացի փախստականների են ընդունել:
Քննարկվել են նաև Եմենի և Ուկրաինայի իրադարձությունները, ինչպես նաև Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները: