Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Իրաքում և գլխավորապես Մոսուլում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ վերջին երեք օրվա ընթացքում երկրորդ անգամ հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի հետ: Այս մասին տեղեկացնում է թուրք ական «Հուրիեթ» պարբերականը: Փոխնախագահն ու վարչապետը քննարկել են «Իրաքի և Շամի իլսամական պետություն» իսլամիստական կազմակերպության կողմից եկող սպառնալինքները տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանը: Նրանք համոզմունք են հայտնել այն հարցում, որ Իրաքի ժողովուրդն ու ղեկավարները պետք է միասնական դառնան ընդհանուր սպառնալիքի դիմաց: Հեռախոսազրույցի ընթացքում Ջո Բայդենն Էրդողանին հայտնել է, որ Միացյալ Նահանգներն աջակցում է Թուրքիային' Մոսուլում պատանդ վերցված թուրքական հյուպատոսարանի աշ խատակիցներին հետ վերադարձնելու հարցում:

 

ԻՇԻՊ-ի գրոհայինները հունիսի 11-ին զավթել են Իրաքի հյուսիսային Մոսուլ քաղաքում Թուրքիայի հյուպատոսությունը, պատանդ վերցրել գլխավոր հյուպատոս Օզթուրք Յըլմազին եւ եւս 49 աշխատակիցների, այդ թվում հյուպատոսությունը պաշտպանող 30 թուրք ոստիկանների:

 

Հետաքրքրական է, որ ադրբեջանական և թուրքական մամուլի համաձայն' խմբավորման կազմում 100-ից ավելի ադրբեջանցի և 3 հազարից ավելի թուրք արմատական կրոնականներ են կռվում: Սոցցանցերում հայտնված բազմաթիվ տեսանյութերում ադրբեջանցի և թուրք արմատական կրոնական մոջահեդները հայտարարել են, որ մոտ ժամանակում սունի խալիֆայություն կստեղծեն նաև Ադրբեջանում ու Թուրքիայում: