ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, Հայաստան-Լատվիա բարեկամական խմբի նախագահ Էդուարդ Շարմազանովը այսօր հեռախոսազրույց է ունեցել Լատվիայի Խորհրդարանի փոխնախագահ, Հայաստան-Լատվիա բարեկամական խմբի նախագահ Անդրեյ Կլեմենտեւի հետ:

ՀՀ ԱԺ փոխնախագահը իր եւ Հայաստան-Լատվիայի բարեկամական խմբի անունից խորին ցավակցություն է հայտնել Ռիգայի «Maxima» առևտրի կենտրոնում տեղի ունացած արտակարգ պատահարի կապակցությամբ եւ իր վշտակցությունն է հայտնել զոհվածների հարազատներին եւ բարեկամ Լատվիայի ժողովրդին: