Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Մեծ Բրիտանիայի իր գործընկերոջ' Դևիդ Քեմերոնի հետ: Ինչպես հաղորդում է թուրքական TRT Haber-ը, Թուրքիայի վարչապետի գրասենյակից տեղեկացրել են, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել Մեծ Բրիտանիայի վարչապետի նախաձեռնությամբ: 20 րոպե տևած զրույցի ընթացքում քննարկվել են Իրաքում և Սիրիայում տեղի ունեցող վերջին զարգացումները:

 

Խոսելով իրաքյան իրադարձությունների մասին' կողմերն ընդգծել են, որ երկրում առկա լարվածությունը կարող է լավագույնս թոթափել Իրաքում ազգային միասնական կառավարության ստեղծումը:

 

Անդրադառնալով սիրիական խնդրին' Էրդողանը հիշեցրել է, որ ներկայումս ավելի քան մեկ միլիոն սիրիացի փախստական հաստատվել է Թուրքիայում: Նա կոչ է արել ԵՄ անդամ երկրներին ավելի ակտիվ դերակատարություն ունենալ տարածաշրջանային խնդիրների կարգավորմանը:

 

Հեռախոսազրույցի ժամանակ Էրդողանն ու Քեմերոնը համաձայնության են եկել նաև ահաբեկչության դեմ պայքարում համատեղ պայքարը շարունակելու հարցում: