ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը փետրվարի 17-ին հեռախոսով Իտալիայի վարչապետ Մարիո Դրագիի հետ քննարկել է Ուկրաինայի շուրջ իրադրությանը վերաբերող դիվանագիտական փոխգործակցությունը եւ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը: Այդ մասին ասված է Սպիտակ տան մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ:

«Կողմերը քննարկել են ընթացիկ դիվանագիտական փոխգործակցությունը եւ դիմադարձման միջոցներն ի պատասխան Ուկրաինայի սահմաններին ռուսական ուժերի շարունակվող ավելացման,- նշված է փաստաթղթում:- Նրանք հավաստել են, որ ընդունում են Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, ինչպես նաեւ պատրաստակամությունն անելու այնպես, որ Ռուսաստանը լուրջ տնտեսական վնասներ կրի Ուկրաինա հետագա ներխուժման դեպքում:

Վերջին ժամանակներս Արեւմուտքի երկրներում, ինչպես նաեւ Կիեւում հնչում են հայտարարություններ Ուկրաինայի տարածք Ռուսաստանի հնարավոր ներխուժման մասին: Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարմիտրի Պեսկովն ավելի վաղ նման տեղեկատվությունը որակել է լարվածության սին եւ անպատասխանատու բորբոքում: Նա ընդգծել է, որ Ռուսաստանը ոչ մեկի համար սպառնալիք չի ներկայացնում: Ըստ որում նա չի բացառել սադրանքների հնարավորությունն՝ այդ հայտարարությունների արդարացման համար, եւ նախազգուշացրել է, որ Ուկրաինայի հարավ - արեւելքում ճգնաժամի ուժային լուծման փորձերը կունենան ամենալուրջ հետեւանքները, հաղորդել է ՏԱՍՍ-ը: