Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» իսլամիստական կազմակերպության դեմ պայքարի վերաբերյալ հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

 

Մասնավորապես, խոսք է գնացել ԻԼԻՊ-ին օդային հարվածներ հասցնելու միջոցով Քոբանիին օգնելու կարևորության մասին:

 

Հեռախոսազրույցի ժամանակ կողմերն ընդգծել են ահաբեկչական կազմակերպության դեմ համատեղ պայքարելու անհրաժեշտությունը: