Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՄԱԿ-ում հանդիպել է Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամային: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

 

Կարճատև հանդիպման ժամանակ երկու երկրների ղեկավարները քննարկել են տարածաշրջանային մի շարք հարցեր, այդ թվում և իրավիճակը Սիրիայում:

 

Էրդողանն ու Օբաման պայմանավորվածության են եկել համատեղ աշխատանքներ տանելու տարածաշրջանի համար մեծ վտանգ ներկայացնող «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» իսլամիստական կազմակերպության դեմ պայքարում: