Թուրքիայի նախկին և ներկա նախագահներ Աբդուլլահ Գյուլը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը թուրքական մեջլիսում մոտ մեկ ժամ տևող հանդիպում են ունեցել:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական «Հուրիեթ» պարբերականը, հանդիպումը տեղի է ունեցել Թուրքիայի Ազգային մեծ ժողովի խոսնակ Ջեմիլ Չիչեքի աշխատասենյակում:
Գործիչները մեջլիսում մասնակցել են Թուրքիայի 9-րդ նախագահ Սուլեյման Դեմիրելի հոգեհանգստի արարողությանը, ինչից հետո Չիչեքն ու Էրդողանը գնացել են մեջլիսի խոսնակի աշխատասենյակ: Կարճ ժամանակ անց նրանց է միացել Գյուլը: Հանդիպումից հետո Էրդողանը մեջլիսից հեռացել է:
Հանդիպման բովանդակության մասին որևէ բան չի հաղորդվում, սակայն նշվում է, որ դա Գյուլի և Էրդողանի առաջին հանդիպումն է այն բանից հետո, ինչ լույս էր տեսել Թուրքիայի նախկին նախագահի գլխավոր խորհրդական Ահմեդ Սևերի գիրքը, որտեղ պատմվում էր երկու գործիչների ունեցած հակասությունների մասին: