ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման զանգահարել է իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին, որպեսզի քննարկի միջազգային քաղաքական հրատապ հարցեր, ինչպես նաև Ուկրաինայում ստեղծված դրությունը։ Այս մասին հայտնում է Украинская правда-ն:
Ռուսաստանի նախագահը հեռախոսազրույցի ժամանակ ընդգծել է իրավիճակի կայունացման նպատակով անհապաղ միջոցառումների կիրառումը՝ նշելով, որ կարևոր է ընդդիմության հետ համագործակցությունը:
Հիշեցնենք, որ Կիևի կենտրոնում երեքշաբթի վերսկսված հակակառավարական ցույցերի հետևանքով զոհվել է մոտ 100 մարդ։