Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան հույս է հայտնել, որ Մերձավոր Արևելքում խաղաղություն կտիրի:
Իսպանացի մասնագետի՝ այս հարցի շուրջ ակնկալիքները կապված են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ:
«Հուսով եմ, որ Պուտինն ու Օբաման կքննարկեն խաղաղության հարցը այնպիսի երկրներում, ինչպիսիք են Սիրիան և Իրաքը ու կգտնեն խնդիր լուծում: Ցանկանում եմ, որ այդ երկրները կրկին խաղաղության մեջ ապրեն, իսկ փախստականները կարողանան վերադառնալ իրենց տները: Թող նրանք օգնեն այդ երկրներին: Հուսով եմ՝ ապագայում բոլոր մարդիկ նորմալ կապրեն»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է Bild-ը: