ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ քննարկել է Ուկրաինայում ստեղծված իրավիճակը' ուշադրություն հրավիրելով Ուկրաինայի ներկայիս ղեկավարության կողմից երկրում իրականացվող հանցագործությունների վրա: Այս մասին տեղեկացնում է «Ռիա Նովոստի»-ն:
ՌԴ Նախագահը շեշտադրել է Ուկրաինայի տարածքում գտնվող իրենց հայրենակիցներին սպառնացող հնարավոր վտանգը: «Երկրի ղեկավարն ընդգծել է, որ Ուկրաինայի արևելքում և Ղրիմում բռնությունների տարածման դեպքում ոռւսական կողմն իրեն իրավունք կվերապահի պահպանել իր և ռուսալեզու բնակիչների շահերը»,- Պուտինի խոսքերն է հստակեցնում ՌԴ Նախագահի պաշտոնական կայքում տեղադրված հայտարարությունը: