Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը հանդիպում կունենան Կասպիական 4-րդ գագաթնաժողովի շրջանակներում, որը կկայանա սեպտեմբերի 29-ին Աստրախանում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

 

Ադրբեջանի նախագահից բացի, Պուտինը կհանդիպի նաև Իրանի, Ղազախստանի և Թուրքմենստանի ղեկավարների հետ: Հանդիպումների ժամանակ կքննարկվեն երկրների համագործակցությանն առնչվող առանցքային հարցերը: