Ուրբաթ երեկոյան հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևի միջև: Այդ մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Երկու երկրի նախագահները քննարկել են առևտրա-տնտեսական ոլորտում համագործակցությունը և նկատել, որ շարունակվել է համագործակցության ակտուալ հարցերով կարծիքների փոխանակությունը:
«ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Շարունակվել է համագործակցության ակտուալ հարցերով կարծիքների փոխանակությունը, ամենից առաջ՝ առևտրա-տնտեսական ոլորտում»,- ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Պուտինն ու Ալիևը փետրվարի 25-ին ևս մեկ հեռախոսազրույց էին ունեցել: Այդ ժամանակ նրանք քննարկել էին Սիրիայում հակամարտության կարգավորման վերաբերյալ հարցեր: