Հուլիսի 28-ին ըստ Ռիխտերի սանդղակի 5,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ինդոնեզիայի արևելյան մասում, որը ցունամիի առաջացման չի հանգեցրել, ՌԻԱ Նովոստիին հայտարարել են Օդերևութաբանության, կլիմայագիտության և երկրաֆիզիկայի ազգային վարչությունում:
Ստորգետնյա ցնցման էպիկենտրոնը գտնվել է Հարավարևելյան Սուլավեսիի նահանգի Հյուսիսային Կոնավեի շրջանից 78 կիլոմետր դեպի հյուսիս-արևելք: Երկրաշարժի օջախն ընկած է Բանդա ծովում՝ ընդամենն ինն կիլոմետր խորության վրա, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Զոհերի և ավերածությունների մասին հաղորդումներ չեն ստացվել:
Հուլիսի 28-ին ավելի վաղ ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունը (USGS) հաղորդել է Ինդոնեզիայում 7 մագնիտուդով երկրաշարժի մասին, էպիկենտրոնը գտնվել է Նոր Գվինեա կղզու հյուսիսային ափի Ջայափուրա քաղաքից 247 կիլոմետր դեպի արևմուտք: Երկրաշարժի օջախն ընկած է 58,9 կիլւմետր խորության վրա:
Նախնական տվյալներով՝ այս երկրաշարժը վնասել է մի քանի տուն, անհայտ կորել է տեղացի մի բնակչուհի, հաղորդել Է Detik.com ինտերնետ-պորտալը: