Ադրբեջանի Իսմայիլլիի շրջանում օրվա ընթացքում երկրորդ երկրաշարժն է տեղի ունեցել: Ինչպես հաղորդում է Salam News լրատվական գործակալությունը, Ադրբեջանի հանրապետական սեյսմոլոգիական ծառայությունը հայտնել է, որ փետրվարի 3-ին' ժամը 14:43-ին, Իսմայիլլիի Փրիգուլը բնակավայրից 15 կմ դեպի արեւմուտք տեղի է ունեցել Ռիխտերի սանդղակով 4 բալ ուժգնությամբ երկրաշարժ, որը շրջակվայրերում զգացվել է 3 բալ ուժգնությամբ:

 

Ավերածություններ եւ զոհեր չկան:

 

Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնել էին, որ նույն վայրում 4 բալ ուժգնությամբ առաջին երկրաշարժը տեղի էր ունեցել այսօր առավոտյան ժամը 07:51-ին: