Մարտի 29-ին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում երեք ինքնասպանության դեպք է տեղի ունեցել:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով lent.az լրատվական կայքը, Բաքվի Ղարադաղի շրջանի Ղըզըլդա ավանում սեփական տանը կախվել է 32-ամյա Էլմար Նասիրովը: Նրա դիակը հայտնաբերել են ընտանիքի անդամները:

 

Բաքվի Խազարի շրջանի Բինա ավանում քացախաթթու խմելու միջոցով ինքնասպանություն է գործել 50-ամյա Իլհամ Բալօղլանովը:

 

Ես մեկ ինքնասպանության դեպք է գրանցվել է Բաքվի Բինագադիի շրջանում: 21-ամյա Շիրին Գուլիեւը ինքնասպանության նպատակով դանակով պատռել է որովայնը: Բժիշկներին չի հաջողվել փրկել արյունաքամ եղած երիտասարդի կյանքը: Այս ինքնասպանությունների պատճառները հայտնի չեն:

 

Ադրբեջանական ԶԼՄ-ների համաձայն' 2015 թվականի սկզբից մինչ այժմ Ադրբեջանում արդեն 46 ինքնասպանության դեպք է տեղի ունեցել (1-ը' 11-ամյա անչափահաս, 1-ը' ղարաբաղյան պատերազմի հաշմանդամ, 2-ը' ինքնահրկիզվել են):

 

Ադրբեջանի իշխանությունները երկրում ինքնասպանությունների պաշտոնական վիճակագրություն չեն հրապարակում, սակայն ադրբեջանական ԶԼՄ-ների տվյալներով 2014 թ. այդ երկրում 240 ինքնասպանության դեպք է տեղի ունեցել, որոնցից 16-ը անչափահասներ են եղել:14 ինքնասպանության դեպք էլ գրանցվել է Ադրբեջանի զին ված ուժերում:

 

Ադրբեջանում 2014 թվականի ընթացքում ինքնահրկիզվել են 13 քաղաքացի, որոնցից 7-ը' ղարաբաղյան պատերազմի հաշմանդամներ: Նրանք այդ քայլին են դիմել իրենց իրավունքները իշխանություններից կողմից խախտվելու, իրենցից կաշառք պահանջվելու եւ այլ պատճառներով: