Բաքվում ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի «Rose-Roth» սեմինարին մասնակցելու նպատակով Ադրբեջան մեկնած Հայաստանի պատվիրակության և ադրբեջանցիների միջև բանավեճ է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:

 

«Rose-Roth» սեմինարի ընթացքում վիճաբանությունը սկսել է ծավալվել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն ուղղված ելույթի ընթացքում:

 

Նիստի սկզբում ելույթ է ունեցել LINKS կազմակերպության ղեկավար Դենիս Սամութը' արտահայտվելով, որ չնայած այն հանգամանքին, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը երկար տարիներ է, ինչ ջանքեր է գործադրում հակամարտությունը լուծելու համար, սակայն խնդիրը դեռ լուծված չէ: Սամութը նշել է նաև, որ Ադրբեջանի միակ խնդիրը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն է, որը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով։

 

Պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանը բողոքել է Սամութի ելույթի դեմ' պահանջելով, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ քննարկումներին որպես կողմ մասնակցի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։