Սիրիայի ընդդիմության լրագրողի և երկրի պատվիրակության անդամի միջև մամուլի ասուլիսի ընթացքում վեճ է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է ria.ru-ն:

 

Սիրիայի պատվիրակության անդամ Սաֆի Այուշը «Ժնև-2» համաժողովից հետո ասուլիս է տվել լրագրողներին, որոնք հետաքրքրվել են երկրում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ։

 

«Սիրիական պատվիրակությունը Մոնտրյո է ժամանել հանուն սիրիացի ժողովրդի, և խնդրի կարգավորման գլխավոր կետերից է երկրում ահաբեկչության դեմ պայքարը, որը տարածվել է «արևմտյան երկրների շնորհիվ»,-ասել է Սաֆի Այուշը:

 

Դրան ի պատասխան, սիրիացի լրագրող Հայվա Բուզոն, ով հարում է ընդդիմությանը, նրան մեղադրել է ստելու մեջ։

 

Երկխոսությունը վերածվել է գոռոցների, իսկ Սիրիայի ներկայացուցիչներին խիստ նկատողություն է տրվել: