Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում հերթական անգամ հանդիպում կունենա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է Թուրքիայի նախագահի պաշտոնական կայքը: Հանդիպումը կկայանա ապրիլի 13-ին:

 

Ստամբուլում ապրիլի 14-15-ն «Իսլամական համագործակցություն» կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում կկայանա դրա անդամ երկրների ղեկավարների հանդիպումը: