Ադրբեջանի, Թուրքիայի և Թուրքմենստանի նախագաներ Իլհամ Ալիևը, Ռեջեփ Թայիփ Էրդողանը եւ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը կհանդիպեն մինչև ընթացիկ տարվա վերջ:

 

Այս մասին, ինչպես հաղորդում է Hurriyet Daily News-ը, հայտարարել է Թուրքմենստանում Թուրքիայի դեսպան Մուստաֆա Քափուջուն:

 

Նրա խոսքով' քննարկման հիմնական թեման կհանդիսանա էներգետիկայի ոլորտում համագործակցությունը, մասնավորապես, Կասպից ծովի հատակով թուրքմենական գազը Ադրբեջան, իսկ հետո անատոլիական գազատար խողովակաշարով Եվրոպա փոխադերու համար գազատարի անցկացման հարցը: